Հետևեք մեզ։

ԱԽՔ-ի սենսացիոն հայտարարությունը Լաչինի միջանցքը հանձնելու մասին. «Հրապարակ»

08:59, 28 ապրիլ 2023
ԱԽՔ-ի սենսացիոն հայտարարությունը Լաչինի միջանցքը հանձնելու մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Հ1-ի եթերում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հակառուսական քարոզչությունն ավարտել է սենսացիոն հայտարարությամբ: Ասել է, որ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը «պատկանում» է ՌԴ-ին, «եւ Լաչինի միջանցքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը»։ Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում ասված է․ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ եւ միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։

 

ԱԽՔ-ի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ի տեքստը հետագայում խմբագրել են` Լաչինի միջանցքը տալով ՌԴ-ին, սակայն այդ մասին հանրությանը չեն տեղեկացրել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։