Հետևեք մեզ։

Թրամփի դեմ առաջին մահափորձից հետո ամերիկյան իստեբլիշմենտի մոտ ձևավորվեց մոտեցում, որ սա քաղաքական առաջնորդների՝ միմյանց դեմ ձևավորած ատելության արդյունքն է․ միջազգայնագետ

10:43, 17 սեպտեմբեր 2024
Թրամփի դեմ առաջին մահափորձից հետո ամերիկյան իստեբլիշմենտի մոտ ձևավորվեց մոտեցում, որ սա քաղաքական առաջնորդների՝ միմյանց դեմ ձևավորած ատելության արդյունքն է․ միջազգայնագետ

Թրամփի դեմ առաջին մահափորձից հետո ամերիկյան իստեբլիշմենտի մոտ ձևավորվեց մոտեցում, որ այս ամենն արդյունք է այն ատելության և անհանդուրժողականության, որ քաղաքական առաջնորդներն ու իրենց թիմերը ձևավորել են միմյանց դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։


«Բայդենին անվտանգության պատասխանատուներն իսկույն առաջարկեցին կրճատել հանրային վայրեր այցելությունները, ուժեղացրեցին Թրամփի և այլ թեկնածուների անվտանգությունը: 


Այս ատելության մթնոլորտում առաջին քայլն արեց Բայդենը՝ որպես իշխանություն, իր վրա վերցնելով պատասխանատվությունը: Նա զանգահարեց Թրամփին՝ հետաքրքրվելու նրա առողջությամբ: Նրանք չէին շփվել 2020 դեբատներից հետո, նույնիսկ ձեռք չէին սեղմում: Անմիջապես հետո Քամալա Հարիսը դեբատներին մոտեցավ Թրամփին, ողջունեց և «լավ դեբատներ» մաղթեց: Մինչ մահափորձը Բայդեն-Թրամփ դեբատի ժամանակ ձեռքսեղմում չէր եղել, թեկնածուները չէին ողջունում միմյանց: 


Անմիջապես հետո, 9/11 հուշահամալիրում Թրամփը, Բայդենն ու Հարիսը կանգնած էին կողք կողքի: Սա բացառիկ պահ էր: Դրանից հետո Թրամփի դեմ կազմակերպված երկրորդ մահափորձից հետո Բայդենը կրկին զանգահարեց Թրամփին և ջերմ զրույց ունեցավ: Ավելին, ի նշան ազգային միասնականության, Բայդենն իր գլխին դրեց Թրամփի «MAGA» գլխարկը: 


Նման քայլերն իրոք կարևոր են, սակայն ամերիկյան հասարակությունն այնքան պառակտված և երկփեղկված է, որ ազգային միասնականության քարոզ է արվում գոնե այս փուլում հասնելու թեկնածուների դեմ հնարավոր բռնությունների վերացմանը, քանի որ իրավիճակը հասել է ծայրահեղության»,- գրել է նա։