Հետևեք մեզ։

Ուսումնասիրվում է, արդյունքները կհրապարակվեն. ՄԻՊ-ը՝ իշխանական պատգամավորի կողմից Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցված արտահայտությունների մասին

11:35, 28 ապրիլ 2023
Ուսումնասիրվում է, արդյունքները կհրապարակվեն. ՄԻՊ-ը՝ իշխանական պատգամավորի կողմից Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցված արտահայտությունների մասին

ՀՀ քաղաքացի Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքի «Հարթակ 22»  բաց խմբում հայտնել է, որ գրություն էր ուղարկել ՀՀ ՄԻՊ աշխատակազմ, մասնավորապես պաշտպան Անահիտ Մանասյանին ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի և ընդդիմության աաջադրած ՄԻՊ թեկնածու, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

 

Գրության մեջ քաղաքացին արել է հետևյալ հարցադրումը.

 

«Արդյո՞ք ս.թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի հասցեին «Լեզուդ կկտրեմ», «Լեզուդ կկտրեմ, ականջները՝ հետը» սպառնալիքներն ուղղելով, չի խախտել ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի իրավունքները կամ ազատությունները»:

 

Ի պատասխան գրությանը՝ ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է.

 

«Հանրային վայրերում անհանդուրժողականության դրսևորումների, ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի տարածմանը վերաբերող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են:

 

Պաշտպանի աշխատակազմում նշված երևույթների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում այժմ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ»:

 

May be an image of text

May be an image of text

May be an illustration of text