Հետևեք մեզ։

Թուրքիան և ԱՄՆ-ն ընկերներ չեն, շատ չլուծված խնդիրներ կան․ Չավուշօղլու

15:08, 28 ապրիլ 2023
Թուրքիան և ԱՄՆ-ն ընկերներ չեն, շատ չլուծված խնդիրներ կան․ Չավուշօղլու

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում շատ խնդիրներ չեն լուծվել. Այս մասին Hürriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

 

«Հարաբերությունները նախկինից ավելի կայուն են դարձել, բայց խնդիրները չեն լուծվել։ Թրամփի ժամանակաշրջանում ամեն օր վեր ու վար էր, թվիթ էր անում, և խառնաշփոթ էր ստեղծվում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

 

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան բարեկամներ չեն։ «Հարաբերությունները կարող են զարգանալ նույնիսկ այն ժամանակ, երբ դուք ընկերներ չեք։ ԱՄՆ-ի հետ կապված լուրջ խնդիրներ կան, բայց կան նաև դրական կողմեր։ Մեր առևտուրը կրկնապատկվել է»,- ասել է Չավուշօղլուն։