Հետևեք մեզ։

«Ֆրանսիական կողմը կողմնակալ մոտեցումներ է դրսևորում». Ադրբեջանի ԱԳՆ

18:05, 28 ապրիլ 2023
«Ֆրանսիական կողմը կողմնակալ մոտեցումներ է դրսևորում». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին Ֆրանսիայի վերաբերմունքը բնորոշել է «կողմնակալ»:

 

Տարածված հայտարարության մեջ ադրբեջանական կողմը «ափսոսանք է հայտնում, որ 30 տարվա ընթացքում ֆրանսիական կողմը ոչ մի անգամ Հայաստանի դեմ հանդես չի եկել»:

 

«Կողմնակալ մոտեցումներ դրսևորելու փոխարեն ֆրանսիական կողմի համար ավելի օգտակար կլինի խրախուսել Հայաստանին կատարել պայմանավորվածություններից բխող պարտավորությունները և զերծ մնալ սադրանքներից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ Երևանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան ասել է . «Մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից»։