Ադրբեջանցի «բնապահպան» ներկայացող ակտիվիստները նախապես հայտարարած ժամին՝ 18։00-ին ժամանակավորապես դադարեցրին դեկտեմբերի 12-ին մեկնարկած ակցիան։ Այդ ակցիայի հետևանքով Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, այժմ անցակետ է տեղադրված, ապօրինի շրջափակումը շարունակվում է։
ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ հանրահավաքի ավարտից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի տվյալ հատվածը հսկում է իրենց ոստիկանությունը։
Նշենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանցիները փակել էին Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, և հսկիչ անցակետ տեղադրել։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ։