Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը երկրաշարժի հետևանքով ավերված Քահրամանմարաշում նոր բնակավայր կկառուցի։
Ըստ նրա՝ նախագծի հիմքն արդեն դրված է, 1 տարվա ընթացքում տներ կհանձնվեն երկրաշարժի ժամանակ իրենց տները կորցրած քաղաքացիներին։
Էրդողանը նշել է, որ քաղաքում կկառուցվեն դպրոցներ, մզկիթներ և այլ շինություններ։
Նշենք, որ Էրդողանի հրավերով այսօր Ստամբուլ է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ