Հետևեք մեզ։

Միրզոյանը և Բայրամովը Վաշինգտոնում կփորձեն մշակել խաղաղության «ճանապարհային քարտեզը», հանդիպումը կարող է տևել մի քանի օր․ «Թուրան»

14:30, 29 ապրիլ 2023
Միրզոյանը և Բայրամովը Վաշինգտոնում կփորձեն մշակել խաղաղության «ճանապարհային քարտեզը», հանդիպումը կարող է տևել մի քանի օր․ «Թուրան»

Վաշինգտոնը պատրաստվում է հաջորդ շաբաթ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը՝ փորձելով մշակել խաղաղության «ճանապարհային քարտեզ»։

 

Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ում ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակիցը։

 

Ըստ աղբյուրի՝ երկուշաբթի օրը՝ մայիսի 1-ին, պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով Վաշինգտոն կժամանեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Աղբյուրը այլ մանրամասներ չի հայտնել՝ հավելելով, որ արտգործնախարարների հանդիպումը կարող է «տևել մի քանի օր»։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ