Հետևեք մեզ։

Թող մի քիչ մեր երկրին վնաս լինի, փոխարենը ադրբեջանցիներն իմանան, որ իրենց դրոշը մեր երկրում չպիտի ծածանվի․ Արթուր Աբրահամ (տեսանյութ)

15:45, 29 ապրիլ 2023

Ես միշտ էլ բնակվել եմ և՛ Հայաստանում, և՛ Գերմանիայում, ես չեմ կարողացել միշտ բնակվել Գերմանիայում։ Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։

 

Դիտարկմանը, թե հանրությունն աշխարհում ճանաչում ունեցող մարդկանցից որոշակի ակնկալիքներ ունի, օրինակ, որ իրենց աջակցութունը ցուցաբերեն Արցախի խնդրին, իրենց խոսքն ասեն, Աբրահամն ի պատասխան ասում է, որ ինքը խաղաղություն է ցանկանում․ «Ես ուզում եմ, որ մեր հայ ժողովուրդը խաղաղ ապրի՝ Արցախում, Հայաստանում, կապ չունի որտեղ, վերջ լինի այս կռվին, բայց քաղաքական հարց է, թող քաղաքական գործիչները որոշեն։ Դրանք քաղաքական հարցեր են, ես զբաղվում եմ սպորտով»։

 

Անդրադառնալով սպորտային հարցերին, Ծանրամարտի առաջնությանը, Արթուր Աբրահամն ասաց, որ դա հպատանալու առիթ է։

 

Հարցին, թե Ծանրամարտի առաջնության բացման արարողությանն Ադրբեջանի դրոշը վառվեց, որն է իր կարծիքը՝ լա՞վ էր, թե՞ վատ, Արթուր Աբրահամն ասաց․ «Ինձ համար լավ էր, պետք չէ, որ Ադրբեջանի դրոշը մեր երկրում ծածանվի։ Թող մի քիչ մեր երկրին վնաս լինի, փոխարենը այդ դրոշը չծածանվեց, թող ադրբեջանցիներն իմանան, որ իրենց դրոշը մեր երկրում չպիտի ծածանվի»։

 

Մանրամասները՝ տեսանյութում․

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ