Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած «Տեխնոֆեստ» փառատոնի ընթացքում խոսել է նաև իր առողջական վիճակի մասին։
«Ես ինձ ավելի լավ եմ զգում»,- ասել է Թուրքիայի նախագահը։
«CNN Turk»-ի հաղորդմամբ՝ Էրդողանը նշել է նաև, որ իրեն թարմացած է զգում։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին թուրքական հեռուստաընկերություններին տրվող հարցազրույցի մեկնարկից 10 րոպե անց Էրդողանի ինքնազգացողությունը վատացավ։ Ավելի ուշ նա հայտնեց, որ բժշկների խորհրդով դադարեցնում է նախընտրական քարոզարշավը։
Նշենք նաև, որ Թուրքիարում մայիսի 14-ին կանցկացվեն նախագահի ընտրություններ։