Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ առերևույթ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի երիտասարդ դաժան վերաբերմունք ցուցաբերում շան նկատմամբ։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է տեսանյությում երևացող անձի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է, այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում։
Նշված հրապարակումներով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»։