Հետևեք մեզ։

Մեր կուսակցությունն, այո, մասնակցելու է Երևանի ընտրություններին՝ սեփական թեկնածուով․ Մգեռ Արմենիա (տեսանյութ)

20:13, 29 ապրիլ 2023

Առայժմ ակտիվ չեմ զբաղվում քաղաքականությամբ, բայց լիովին քաղաքականությունից դուրս չեմ եկել, որովհետև կուսակցությունը գործում է։ Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասել է Վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը՝ Մգեռ Արմենիան։

Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված շոու բիզնեսից անցում կատարել քաղաքականությանը, հետո վերադառնալ շոու բիզնես, Մգեռ Արմենիան ասաց․ «Փոփոխություն չկա այստեղից այնտեղ գնալը կամ այնտեղից այստեղ գալը։ Մասնակացություն ունենալը երկրի քաղաքական-հասարակական կյաքնում ինձ համար կարևոր եմ համարում»։

Հարցին, թե հիմա ինչո՞ւ չի մասնակցում, նա պատասխանում է՝ ամեն ինչ դեռ առջևում է։ 

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, Մգեռ Արմենիան ասում է, որ ակտիվանալու են և մասնակցելու են ընտրություններին․ «Մեր կուսակցությունն, այո, մասնակցելու է Երևանի ընտրություններին։ Կունենանք ակտիվություն և կմասնակցենք»։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ

Վերլուծական