Հետևեք մեզ։

Հազարամյա կաղնին տնկել է Վարդան Մամիկոյանը, մյուս կաղնիները տնկել է Մարշալ Բաղրամյանը. անպայման այցելեք Ակնաղբյուր և հաղորդակցվեք մեր ինքնության հետ. Փաշինյան (տեսանյութ)

21:25, 29 ապրիլ 2023

Նիկոլ Փաշինյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրում է իր այցն Ակնաղբյուր։

Նա հայտնել է, որ այն կաղնու մոտ է, որը տնկել է Վարդան Մամիկոնյանը։

«Հարգելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք լեգենդար մի վայրում` Ակնաղբյուր գյուղում։ Հազարամյա կաղնին, ավանդույթի համաձայն, տնկել է Վարդան Մամիկոնյանը։ Նախորդ դարի կեսերին կաղնին թեքվել է, այս մյուս կաղնիներն արդեն տնկել է Մարշալ Բաղրամյանը։ Այս հատվածում ճանապարհը վերանորոգվում է։  Կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր, անպայման եկեք, հաղորդակցվեք մեր պատմության, մեր ինքնության հետ»,֊ասել է Փաշինյանը։

Մանրամասները` տեսանյութում.