Երեկ Լեհաստանում հարձակում էին գործել ՌԴ դեսպանատանը պատկանող դպրոցի վրա, ինչի առնչությամբ Twitter-ում գրառում է արել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Սակայն, կարճ ժամանակ անց նա հայտարարել է Twitter-ում Լեհաստանի մասին իր անգլալեզու գրառման արգելափակման մասին։
Նա այդ կապակցությամբ անդրադարձել է սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկին։
«Twitter-ի ադմինիստրացիան սահմանափակել է իմ վերջին գրառման ցուցադրումը որոշ կանոնների խախտման պատճառով: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ոչնչացման կոչերով գրառումները, կարծես, գտնվում են սոցցանցի կանոնների մեջ»,- գրել է Մեդվեդևը:
Նա նշելով Իլոն Մասկին հարցրել է` ինչպե՞ս է, ձեզ դու՞ր է գալիս։