Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան քաղաքում ոստիկանապետ է սպանվել։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ այսօր առավոտյան անհայտ անձինք կրակել են Սարավանի ոստիկանապետ Ալիռեզա Շահրաքիի մեքենայի վրա։
Միջադեպի հետեւանքով Շահրաքին մահացել է, իսկ կինը՝ ծանր վիրավորվել: