Հետևեք մեզ։

Արցախի նախագահ Հարությունյանը միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

14:12, 30 ապրիլ 2023
Արցախի նախագահ Հարությունյանը միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին։ Նա այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան:

 

Ողջունելի է այս քաղաքացիական նախաձեռնությունը, որը մեր հավաքական կամքի ու ձայնի ներկայացման արդյունավետ ձևերից մեկն է:

 

Նախաձեռնությանը կարելի է միանալ ու աջակցել թե՛ Արցախի տարբեր բնակավայրերում կազմակերպված ստորագրահավաքով և թե՛ առցանց պահանջագրով»,- նշել է Արցախի նախագահ Հարությունյանը։