Հետևեք մեզ։

Էրդողանն Անկարայում անցկացրել է ամենամեծ հանրահավաքներից մեկը

20:58, 30 ապրիլ 2023
Էրդողանն Անկարայում անցկացրել է ամենամեծ հանրահավաքներից մեկը

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Անկարայում անցկացրել է ամենամեծ հանրահավաքներից մեկը։

Ակցիայի մասնակիցների թիվը պաշտոնապես չի նշվում, սակայն խոսքը մի քանի հարյուր հազար մարդու մասին, հաղորդում է TV100-ը։

Նախընտրական մրցավազքում նրա գլխավոր մրցակից, ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Էգեյան ծովի ափին գտնվող Իզմիրում բազմահազարանոց ցույց է անցկացրել։ Նա ասել է, որ նախատեսում է հաղթել Էրդողանին քվեարկության առաջին փուլում։