ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկքենն երեկ հեռախոսազրույց է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նա ընդգծել է ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն այդ հարցում։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
«Նա նաև հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ, նշելով, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը», - ասված է հաղորդագրության մեջ։