Հետևեք մեզ։

Արցախի իշխանությունները միշտ շնորհակալություն են ասել ռուս խաղաղապահներին, այն դեպքում, երբ մենք Խծաբերդ, Փառուխ ենք կորցրել, զոհեր ենք ունեցել․ արցախցի

15:14, 01 մայիս 2023

«Նոյեմբերին, դեկտեմբերին 70 հազարանոց հավաքներ են արել կառավարության կոչով, բայց իշխանությունը խաբել է ժողովրդին, ստել են, չեն արել այն, ինչ պետք է անեին: Արել են ճիշտ հակառակ քայլերը»,-ասաց նա:



Արթուր Օսիպյանը կոչ արեց հավաքվել հրապարակում, համաձայնեցնել մի քանի պայման՝ առանց առաջնորդի։

 

«Ալիեւը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի, որ Արցախն Ադրբեջան է, դրան հասնելու մի ճանապարհ կա, ինքը մեզ էն օրն է գցելու, որ դուք եք խնդրելու, որ թող ասի, մենակ թե ճանապարհները բացվեն ու փրկվեք: Եթե մտածում եք, որ ինչ-որ տեղ ձեզ տեղ են տալու, Ֆրանսիայում տարածք են տալու, ոչ մի նման բան չի լինելու: Վրաններում եք քնելու: Եթե հարմարվեք, որ Արցախը կարելի է տալ, ձեր կյանքն այդտեղ էլ ավարտվելու է: Մենակ Արցախում է, որ արցախցի ենք: Ասում են՝ գնանք Ռուսաստան, էնտեղ մի ռուս պրապրշչիկից ձեր կյանքն է լինելու կախված: Մեր արժանապատիվ կյանքը միայն Արցախում կարող ենք ապահովել»,-ասաց նա:

 

Նրա խոսքով՝ ուշ կլինի, երբ թուրքը մտնի արցախցիների տները։ «Երբ անցակետից մարդկանց վերցնեն, տանեն Բաքու, ոչ մի բան չեք կարողանալու անել:  Ասում եք աշխարհը անտարբեր է, աշխարհը տեսնում է, որ էս մարդիկ իրենց պետականության համար չեն պայքարում, ուրեմն արժանի չեն պետություն ունենալու»,-ասաց նա՝ հավելելով, որ անտարբերությունը այս պահին հանցագործություն է։

 

«Արցախի իշխանությունները միշտ շնորհակալություն են ասել ռուս խաղաղապահներին, այն դեպքում, երբ մենք Խծաբերդ, Հին Թաղեր, Փառուխ ենք կորցրել, զոհեր ենք ունեցել, այլ տարածքային զիջումներ ենք ունեցել: Արցախի իշխանության մեղքը հենց այն է, որ երբեք գոնե մեկ անգամ  չի հայտնել միջազգային հանրությանը, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում: Երբ մենք ռուսին ստիպենք անել երկու բան՝ կամ բացել միջանցքը, կամ հայտարարել, որ ինքն ի վիճակի չէ դա անել, սա արդեն լուծում է լինելու: Այդ դեպքում միջազգային հանրությունից եւ ՄԱԿ-ից ռեալ հիմքեր ունենք պահանջելու, որ իրենց կատարեն իրենց պարտականությունը: Բայց մենք մինչեւ հիմա ասում են՝ «շնորհակալություն Ռուսաստան», այն դեպքում, երբ ռուսը մեզ ծախում էբնականաբար, միջազգային հանրությունը մեզ այն աչքով է նայելու, ինչ աչքով հիմա է նայում, այսինքն մատը մատին չի տալու: Մենք Արցախի իշխանություններից պահանջելու ենք ռուսներին հանել ջրի երես՝ կամ-կամ»,- ասել է նա։