«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպման վերաբերյալ ԱԳՆ հայտարարությանը:
«Հայաստանի Հանրապետության համար միայն «հումանիտար» հարց կա՞... «Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակին»: Հերթական ապացույցը՝ Նիկոլ-Իլհամ-Արայիկ եռամիասնությունն է աշխատում համադրված...»,- գրել է նա: