Այսօր կմեկնարկեն խորհրդարանի հերթական նիստերը, օրակարգում ընդամենը 16 հարց է ընդգրկված, ընդ որում՝ մեկ տասնյակից ավելի նախագծերը ներկայացված են երկրորդ ընթերցման: Սա նշանակում է, որ այս նստաշրջանը հնարավոր է նույնիսկ օրուկես էլ չտեւի եւ նոն-ստոպ ռեժիմով օրենսդիրները սպառեն օրակարգը, եթե ընդդիմությունը չմասնակցի․ գրում է «Հրապարակը»։
Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները հատուկ են նման օրակարգ ձեւավորել: Արցախի շուրջ վերջին անցանկալի զարգացումները մտահոգել են ՔՊ-ականներին եւ նրանք վախենում են հանրային ընդվզումից, չեն ցանկանում ավելորդ հայտարարություններ անել, բորբոքել հանրային լայն զանգվածներին։
Ի դեպ, արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ շրջափակումից հետո ԱՀ օրենսդիր մարմինը քանից պաշտոնապես դիմել է` թեկուզ օնլայն համատեղ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր հրավիրելու համար, սակայն ՀՀ խորհրդարանի ղեկավարությունն անարձագանք է թողել այդ դիմումները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։