Հետևեք մեզ։

Հայ ժողովրդի թիկունքում նորից գաղտագողի գործընթացներ են տեղի ունենում՝ վտանգելով պետականությանը․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

10:35, 02 մայիս 2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօրվա նիստի ընթացքում հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ բանակցող Ռուբեն Ռուբինյանը ներկա Վաշինգտոնում տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցություններին։

 

 «Ին՞չ նպատակով, ի՞նչ կարգավիճակով է Ռուբինյանը մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին, արդյոք հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված են հայ–ադրբեջանականի հետ»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

 

Հարցին ի պատասխան՝ ԱԺ նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշեց, որ Ռուբինյանն այնտեղ է իր գործառույթների շրջանակներում։

 

«Ալեն Սիմոնյանի որոշումով Ռուբինյանը գործուղվել է ապրիլի 28-ից մայիսի 5-ը։ Դա նշանակում է որ ենթադրվում էր ի սկզբանե հայտնի էր, որ մի քանի օր շարունակ բանակցություններ են լինելու։ Հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ և Արցախի հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդի պետականությունը և ազգային անվտանգությունը»,-ասաց նա, ինչին էլ Հակոբ Արշակյանը հակադարձեց «Զարմանում եմ, որ ձեր համար նորություն է, որ բանակցություններ են ընթանում»։