«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծով փակվում են նաև մարզային բուհերը։ Ըստ նախագծի, կդադարեն գործել այն բուհերը, որոնք 4000-ից պակաս ուսանողներ կունենան։
Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն այս նախագիծը համարում է հայաթափման ծրագիր, որն արվել է դիտավորյալ, որպեսզի ապահովվի Նիկոլ Փաշինյանի «իդեա ֆիքսը»՝ ակադեմիական քաղաքի գործունեությունը։
«Նույնիսկ օպտիմալացման դեպքում ոչ մի մարզային բուհ չի կարող 4000 ուսանող ունենալ։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծում 4000 թիվն է նշված, որը պատահական չէ։ Օրենքի նախագիծը հեղինակած անձինք շատ լավ հաշվարկներ են կատարել և այնպիսի թիվ են առաջ բերել, որ ոչ մի մարզային բուհ, չկարողանալով 4000 ուսանող ունենալ, փակվեն։ Այս պահին ՀՀ-ի մարզերում սովորող բուհերի ուսանողների թիվը միասին վերցրած կազմում է մոտ 9 հազար։ Ամենաշատ ուսանող ունեցող մարզային քաղաքը Գյումրին է, որտեղ գործում է 90-ամյա Շիրակի պետական համալսարանը և երևանյան 5 բուհերի մասնաճյուղեր։
Շիրակի պետական համալսարանի և այդ բոլոր բուհերի մասնաճյուղերի ուսանողների թիվը միասին վերցրած չի հասնի 4000-ի, 3000 կամ 3200 կլինի։ Այսինքն մյուս մարզերի պարագայում ավելորդ է գումարում, հանում անել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։ Ըստ նրա, հանուն ակադեմիական քաղաքի, զոհաբերում են Շիրակի, Վանաձորի, Գորիսի, Գավառի համալսարանները, որոնք շունչ են տալիս տվյալ տեղանքներին, ապահովում մասնագետներով ու աշխատատեղերով։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։