Հետևեք մեզ։

Եթե սմբակավոր կենդանիների իրավունքների մասին քննարկմանը մասնակցի պարոն Ալեքսանյանը, հարց կառաջանա, չէ՞, թե ի՞նչ կապ ունի նա սմբակավոր կենդանիների հետ․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

13:08, 02 մայիս 2023

Գիտեք, եթե միջազգային կոնֆերանս լինի, որտեղ քննարկվեն սմբակավոր կենդանիների իրավունքները և օրինակ, այդ քննարկմանը մասնակցի, ամենայն հարգանքով, պարոն Ալեքսանյանը, հարց կառաջանա, թե ի՞նչ կապ ունի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամը սմբակավոր կենդանիների հետ։ Եթե բնապահպանությունից մեկը լիներ, կասեի՝ հա։

  Այս մասին խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով հարցին, որ Բլինքեն-Բայրամով հանդիպմանն Արարատ Միրզոյանի հետ մասնակցել է նաև Թուրքիայի հարցերով բանակցող Ռուբեն Ռուբինյանը։

 

«Մարդը, որը մասնագիտանում է հայ-թուրքական բանակցություներում՝ մասնակացում է հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ բանակցություններին։ Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ 

Դա արդյո՞ք չի նշանակում, որ ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական հարաբերություները միաշաղկապվել են՝ ելնելով Թուրքիայի պահանջներից, դա հստակ է, չէ՞, թափանցիկ։

Հիմա ասել՝ գնացել է որպես ԱԺ փոխնախագահ, գնացել է, որովհետև մենք խորհրդարանական պետություն ենք, պարոն Արշակյան, դուք գնայիք, դուք էլ եք ԱԺ փոխնախագահ»,-ասաց Խաչատրյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ