Եթե անհրաժեշտ լինի, ես իմանամ, որ իմ անցնելով՝ որևէ օգուտ կբերեմ գործին, իհարկե, կանցնեմ ադրբեջանական անցակետով․ Հակոբ Ասլանյան (տեսանյութ)
16:45, 02 մայիս 2023
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանին տեղադրված անցակետի հարցը միջազգային հանրության, Հայաստանի, Ադրբեջանի՝ բոլորի քննարկման հարցն է։ «Մենք հո չե՞նք նստելու նայենք՝ ինչ է կատարվում»,-Hayastan.news-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Մեր դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ անցակետ չպետք է լիներ, այլ պետք է լիներ միջանցք՝ 5 կմ լայնությամբ, Հակոբ Ասլանյանն ասաց․ «Բայց Դուք չե՞ք տեսնում, որ անկախ ամեն ինչից՝ Ադրբեջանը շարունակում է բոլորովին ուրիշ սկզբունքներով։ Ես հիմա չեմ կարող ասել, բայց որ Ադրբեջանը նույնիսկ Հաագայի միջազգային դատարանի պահանջը չի կատարում, Ադրբեջանի պես թուրք պետությունից ի՞նչ ենք ուզում»։
Իսկ պե՞տք է այդ անցակետով անցնել, գնալ-գալ, թե՞ այդ անցակետի օգտագործմամբ՝ կլեգիտիմացնենք դրա գոյությունն այնտեղ, Ասլանյանն ասաց․ «Ես չեմ կարծում, որ օգտագործելով կլեգիտիմացնենք։ Առայժմ՝ ուրիշ ելք չունենք։ Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները։ Ժողվոուրդը հո չի՞ կարող ինքն իրեն սովի մատնել»։
Այսինքն՝ ինքը պատրա՞ստ է այդ անցակետով անցնելով՝ մեկնել Արցախ, ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը չբացառեց․ «Եթե անհրաժեշտ լինի, իհարկե։ Եթե անհրաժեշտ լինի, ես իմանամ, որ իմ անցնելով՝ որևէ օգուտ կբերեմ գործին կամ էնտեղ իմ հայրենակցին»։