Հետևեք մեզ։

Ով/ովքեր հարձակվում են Հայ Առաքելական Եկեղեցու վրա, նզովված են լինելու․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)

17:08, 02 մայիս 2023

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց պատասխանատվության մասին․

«Մի քանի պարզ բան․

Ով/ովքեր հրաժարվում են Արցախից, Հայաստանի Հանրապետությունում դատապարտվելու են պետական դավաճանության համար։

Ով/ովքեր անկարող են պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և՛ իրենք, և՛ իրենց սերունդները տեղ չեն ունենալու մեր երկրում։

Ով/ովքեր ուրանում են Հայոց ցեղասպանությունը, պատասխան են տալու սրբադասների առաջ։

Ով/ովքեր թուլացրել են հայկական բանակը, Արցախի պաշտպանության բանակը, ներում չեն ունենալու։

Ով/ովքեր հարձակվում են հայկական ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա, նզովված են լինելու։

Ով/ովքեր պառակտում են մեր ժողովրդին Հայաստանում ու Սփյուռքում, ծառայության մեջ են մեր մրցակիցների և հակառակորդների մոտ։

Ով/ովքեր հրամայել են Եռաբլուրում բռնություն կիրառել զոհվածների ծնողների հանդեպ, դատապարտվելու են։

Ով/ովքեր պետության ուժային կառույցները վերածել են սեփական անվտանգության պահպանման բութ գործիքի, ամենավախկոտն ու անպաշտպանն են»,-ասաց Վարդանյանը։

Նա նաև հավելեց՝իշխանությունը ոչինչ է Հայաստանի համեմատ․«Որ իմ նկարագրած Հայաստանի Հանրապետությունը լինելու է, խնդրում եմ մի կասկածեք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ