Հետևեք մեզ։

Չեմ լսել այդ ելույթը, բայց գործով բացահայտված վարույթ չկա․ Աննա Վարդապետյանը՝ Փաշինյանի` Մարտի 1-ը բացահայտված է հայտարարության մասին (տեսանյութ)

12:09, 03 մայիս 2023

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացնում էր դատախազության 2022 թ․գործունեության մասին հաղորդումը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց դատախազին, որ 2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»։

 

Ապա նկատեց, որ դատախազի ներկայացրած հաղորդումից իր մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Մարտի 1-իր գործն ամբողջ ծավալով բացահայտված չէ։ Դատախազը, արձանագանքելով պատգամավորի հիշեցմանը, ասաց․ «Ինչ վերաբերում է հայտարարությանը, ես խոսում եմ գործի քերադատավարական քննության և քրեաիրավական քննության մասին, և, բնականաբար, միակ սուբյեկտը, որ կարող է խոսել վարույթի մասին, դա վարույթն իրականացնող մարմինն է։ Եվ քրեադատավարական բացահայտման տեսանկյունից, կարծում եմ, այստեղ իմաստային տարբերություն կա։ Ես՝ ինքս, ցավոք, չեմ լսել այդ ելույթը, բայց քրեադատավարական կոմպոնենտ լինել այստեղ չի կարող, քանի որ Մարտի 1-ի գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում, այսինքն՝ նախաքննության փուլում քրեադատավարական իմաստով բացահայտված վարույթ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում․