Հետևեք մեզ։

Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով

17:02, 19 հոկտեմբեր 2024
Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով

Անավարտ, կիսատ համաձայնագիր ստորագրելու առաջարկը ոչ միայն իրատեսական ու անընդունելի է, այլեւ ապակողմնորոշիչ։ Կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն համաձայնագրի նախագծի մի քանի կարևոր դրույթներ, որոնք մնում են բաց, առանց որոնց փաստաթուղթը կլինի կոպիտ և թերի։ Այս մասին Berliner Zeitung-ին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

 

«Խաղաղության հասնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը հանդիսանում են Հայաստանի դեռևս առկա տարածքային պահանջները մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ արտացոլված Հայաստանի սահմանադրությամբ։ Այս առանցքային հարցի անտեսումը հավասարազոր է սենյակում գտնվող փղին անտեսելուն: Հայաստանն այսպիսով ցանկանում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը` ստեղծելով թյուր տպավորություն, թե իբր կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում, բայց իրականում խաղաղ գործընթացը տանում է փակուղի»,-ասել է նա։

 

Նա նշել է, որ եթե ՀՀ Սահմանադրությունը մնա ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի ցանկացած նոր ղեկավարություն, որը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, կպարզաբանի այն՝ պատճառաբանելով ամենաբարձր իրավական ուժ ունեցող սահմանադրության հետ համաձայնագրի անհամապատասխանությունը։

 

«Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»,-ասել է նա։