Հետևեք մեզ։

Ասում եք՝ հաստատեք փաստաթուղթը, սահմանազատում իրականացնեմ, սակայն այստեղ ասվում է՝ նոր պետք է ուղեցույց ստեղծվի քարտեզը որոշելու համար, սա լո՞ւրջ է. Աննա Գրիգորյանը՝ Մհեր Գրիգորյանին

13:01, 21 հոկտեմբեր 2024
Ասում եք՝ հաստատեք փաստաթուղթը, սահմանազատում իրականացնեմ, սակայն այստեղ ասվում է՝ նոր պետք է ուղեցույց ստեղծվի քարտեզը որոշելու համար, սա լո՞ւրջ է. Աննա Գրիգորյանը՝ Մհեր Գրիգորյանին

Եթե 1976 թվականի քարտեզը ձեզ համար հիմք էր Տավուշում իրականացրած «սահմանազատման» համար, ապա ինչո՞ւ եք այս կանոնակարգը բերել ԱԺ։ Այս մասին ԱԺ-ում ասել է ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

 

«Տավուշում ի՞նչ հիմքով եք իրականացրել ինչպես դուք եք ասում սահմանազատում, սակայն իրականում՝ միակողմանի զիջումներ։ Ասում եք բավարար հիմքեր կային, բայց կանոնակարգը հաստատված չէր։ Ասում եք 1976 թվականի քարտեզը բավարար հիմք էր, այդ դեպքում ինչո՞ւ համար եք այս կանոնակարգը բերել Ազգային ժողով։

 

Եթե 1976 թվականի քարտեզը ձեզ համար հիմք էր, այդ դեպքում ինչո՞ւ այդ քարտեզն ամրագրված չէ այս կանոնակարգում։

 

Դուք ասում եք հաստատեք այս փաստաթուղթը, գնամ Սահմանազատում իրականացնեմ, սակայն այստեղ ասվում է, որ դեռ նոր պետք է ուղեցույց ստեղծվի քարտեզը որոշելու համար, սա լո՞ւրջ է»,-ասել է նա։