Հետևեք մեզ։

Հնարավոր չի հայրենասիրության պետական մոդել՝ առանց արքայի հետ նույնականանալու․ Փաշինյանը Արծվիկ Մինասյանին բացատրում է՝ որն է իրական հայրենասիրությունը (տեսանյութ)

18:40, 03 մայիս 2023
 Հայրենասիրության մոդել ասելով՝ ես նկատի ունեմ, որ հայրենասիրության այն մոդելը, որը իմն էլ է, իմ մտքում էլ է, այդ մոդելը ներմուծված է Հայաստանի Հանրապետություն, հասկանո՞ւմ եք։ Դա հայ ժողովրդի օրգանական, հայ ժողովրդի կողմից ծնված մոդել չէ, դա ներմուծված մոդել է։ Եվ, ներեցեք, իմ կարծքով՝ նույնիսկ դրա ապացույցները կան։
 
Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հնչեցրած հարցին ի պատասխան՝ խոսելով հայրենասիրության վերաբերյալ իր պատկերացումների մասին։ «Ես ի՞նչ եմ ասում, ես չեմ ասում, էլի եմ ասում, խնդրում եմ, ես չեմ ասում՝ հայրենասիրությունը վատ բան է, և մենք պետք է հրաժարվենք դրանից։ Ես ասում եմ՝ այն, ինչպես մենք մեր հայրենիքը ընկակում ենք և այն, ինչ համարում ենք հայրենասիրություն․․․ դա, գիտե՞ք ինչ, երկու ամպլիտուդ այսօրվա խոսակցության մեջ երևաց՝ Աշոտ Երկաթի արձանից Նեմեսիսի արձան։ Այ այստեղ է այդ ամպլիտուդը։ Իսկ ինչո՞ւ մեր երկրում, նույնիսկ երեսուն տարվա անկախության ընթացքում, արքաների արձաններ չկան։ Հարց է, չէ՞, ինչու՞ չկան։ Ժողովուրդ, որովհետև հայրենասիրության մեր մոդելը պետական չէ։ Ինչու՞ է ներմուծված։ Հայրենասիրության այդ մոդելի առանցքը հայկական պետականությունը չէ, իսկ թագավորը, արքան առաջին հերթին պետության սիմվոլն է։ Հնարավոր չէ պետական մոդել՝ առանց պետական գլխի, առանց արքայի հետ նույնականանալու։ Մեր հայրենասիրությունը նրա մասին է, որ մենք չենք կարող անկախ, ինքնիշխան պետություն ունենալ»,-բացատրեց Փաշինյանը։
 
Արձագանքելով Արծվիկ Մինասյանն ասաց, որ  կան արքաների արձաններ ու փողոցներ։
 
Մանրամասները՝ տեսանյութում․
 
 
 
 
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ