44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ժամկետը երկարաձգվեց, և, ակնհայտ է, որ այդ հանձնաժողովի գործունեությունն ուղիղ առնչվում է Նիկոլ Փաշինյանին մաքրագործելու իրողության և ցանկության հետ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։
«Բոլոր հնարավոր ձևերով այդ հանձնաժողովի գործունեությունը նպաստում է, միտված է Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրելուն։ Չի կարող իշխանությունը քննել իր ենթադրյալ հանցագործության վարկածը։ Սա աբսուրդ է, սովորաբար, քննիչ հանձնաժողովները գործիք են ընդդիմության ձեռքին, ոչ թե իշխանության», - ասաց պատգամավորը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ