Հետևեք մեզ։

Հնդկաստանի հետ զենքի առուվաճառքի մասին պետք չի հրապարակային խոսել. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

13:13, 04 մայիս 2023

 

Զենքի գնումների մասով ժամանակին թե՛ մատակարարումներ, թե՛ տրանսպորտացիայի հետ կապված շատ թափանցիկ ենք եղել, հաճախ դա վնասել է ՀՀ պետական շահերին։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

 

Նա նշեց, որ փորձում են այս թեմաներով շատ չխոսել, չծավալվել։

 

«Թույլ տվեք առհասարակ Հնդկաստանի հետ զենքի գնումների և մնացածի մասով հանրային քննարկում չծավալել»,- ասաց նա և հարցին՝ Ռուսաստանը խոչնդոտ հանդիսանում է զենքի գնման գործընթացքում Ալեքսանյանը նշեց՝ ավելացնելու ոչինչ չունի։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ