Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այնքան տպավորված է երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանից։ Հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանը նրա համար այնքան խորը քննարկում է եղել, որ դրանցում, ըստ նրա՝ մեր հարյուրամյա պատմության բազմաթիվ պատասխաններ են տրվել։
Մինասյանը, սակայն, Hayastan.news-ի հարցին, թե ինքը կհամաձայնի՞ խաղաղության պայմանագրի այն պարամետրերին, որոնք չբխեն հայ ժողովրդի շահերից, հստակ պատասխան չտվեց՝ նշելով, թե Փաշինայնը երեկ դրան սպառիչ պատասխան տվել է։ Փոխարենն ասաց՝ մենք այսօր մեր ինքնիշխանության, պետություն ունենալու ամենօրյա կռվի մեջ ենք։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ