Հետևեք մեզ։

Հայաստանում մեքենաների «գոլդ» համարանիշները կվաճառվեն աճուրդով

14:57, 04 մայիս 2023
Հայաստանում մեքենաների  «գոլդ» համարանիշները կվաճառվեն աճուրդով

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կկատարվեն, Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որով թույլատրվում է մեքենաների գեղեցիկ պետհամարանիշներ ունենալ։

 

Համաձայն նախագծի՝ պահպանելով օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված՝ տառեր և թվեր պարունակելու պահանջը, մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ (օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ և դրա տարբեր կոմբինացիաները)։

 

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։ Ըստ հիմնավորման՝ գործող իրավակարգավորումներով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ՝հերթական, ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող: