33-րդ թաղամասում բնակարան մի գնեք. «Ֆիրդուսիի» բնակիչները բողոքում են՝ իրենց Կենտրոնից տանում են ծայրամաս (տեսանյութ)
13:23, 05 մայիս 2023
Երևանի կենտրոնում գտնվող «Ֆիրդուսի» կամ 33-րդ թաղամասի բնակիչներն այսօր ակցիա էին իրականացնում Կադաստրի կոմիտեի դիմաց։ «Ֆիրդուսիում», հիշեցնենք, նոր թաղամասի շինարարություն է ընթանում, և այդտեղ գտնվող տները իրացման գոտի են համարվում։ Բնակիչների բողոքի հիմնական մեխն այն է, որ իրենց բնակարանների արժեքը ցածր են գնահատել՝ 1200-1300 դոլար 1 քմ-ի դիմաց, ինչը իրենց չի բավարարում։ Նրանք պահանջում էին հանդիպում Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի հետ, բայց նրանց հետ հանդիպեց կոմիտեի այլ պաշտոնյա, լսեց բնակիչների պահանջներն ու դժգոհությունը և խոստացավ դրանք փոխանցել կոմիտեի նախագահին։
Բնակիչներից մեկը Hayastan.news-ի հետ զրույցում կոչ արեց նաև՝ ոչ բնակարան գնել 33-րդ թաղամասում, ոչ ներդրում անել։