Տիգրան Խաչատրյանը չցանկացավ մասնակցել հանուն Արցախի իրականացվող ստորագրահավաքին (տեսանյութ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն արդեն երրորդ օրն է՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով ստորագրահավաք է սկսել Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց։ Այս օրերին, ըստ Թագուհի Թովմասյանի, մի քանի հազար մարդ արդեն միացել է ստորագրահավաքին։ Այսօր կեսօրին նկատեցինք այդ տարածքով անցնող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։ Այդ պահին առանց տեսախցիկի նրան մոտեցանք ու հարցրինք՝ պատրաստվո՞ւմ է միանալ հանուն Արցախի կազմակերպված ստորագրահավաքին։ Տիգրան Խաչատրյանը, կարծես չսպասելով նման հարցի, ասաց, թե հիմա գործով է տեղ է գնում, կվերադառնա՝ հետո, ու հապճեպ հեռացավ։ Մի քանի րոպե անց նա վերադարձավ, բայց արդեն՝ դիմացի մայթով։ Երբ փորձում էր նստել իր ծառայողական մեքենան, որ հեռանա, նրան մոտեցանք տեսախցիկով և խնդրեցինք կարծիք հայտնել ստորագարահավաքի մասին, սակայն փոխվարչապետը խուսափեց պատասխանից։
Մանրամասն՝ տեսանյութում․