Հետևեք մեզ։

Չարլզ 3-րդը և նրա կինը պաշտոնապես թագադրվեցին. հանդիսավոր արարողությունը՝ ուղիղ

13:26, 06 մայիս 2023

Չարլզ 3-րդը պաշտոնական երդում է տալիս թագադրության արարողությանը։

 

Չարլզ 3-րդը թագուհի-կոնսորտ Կամիլայի հետ արքայական կառքով շրջում է Լոնդոնում` ողջունելով նրա թագադրության առթիվ հավաքված մարդկանց։

 

Այսօր Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի է ունենալու Չարլզ 3-րդի թագադրման հանդիսավոր արարողությունը։ Աշխարհի տարբեր ծայրերից մարդկանց հոծ բազմություն է հավաքվել Լոնդոնում՝ ներկա լինելու պատմական իրադարձությանը։ Ըստ Reuters-ի՝ սա վերջին 7 տասնամյակների ընթացքում Մեծ Բրիտանիայի ամենամեծ հանդիսավոր միջոցառումն է:

 

Հիշեցնենք, որ Չարլզը 3-րդ հաջորդում է իր մորը՝ Եղիսաբեթ թագուհուն, վերջինս մահացել է 2022-ի սեպտեմբերին:

 

Չարլզ 3-րդը 74 տարեկան է, այդպիսով նա կդառնա Մեծ Բրիտանիայի ամենատարեց միապետը, ով կկրի Սուրբ Էդվարդի արդեն 360 տարեկան թագը: Նրա երկրորդ կինը՝ 75-ամյա Կամիլան, թագադրվելու է թագուհի: Չարլզ 3-րդի առաջին կինը Արքայադուստր Դիանան էր, նա մահացել է ավտովթարից 1997 թվականին։