Հետևեք մեզ։

2020-2023թթ. պետական պատվերի շրջանակներում կատարվել է շուրջ 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն. ՀՀ առողջապահության փոխնախարար

20:39, 15 նոյեմբեր 2024
2020-2023թթ. պետական պատվերի շրջանակներում կատարվել է շուրջ 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն. ՀՀ առողջապահության փոխնախարար
20 տարի է, ինչ Հայաստանում իրականացվում է կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը, որի շրջանակում մինչև օրս ավելի քան 250 պացիենտ ունի լսելու հնարավորություն:
Հայաստանում Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Փոխնախարարը կարևորել է 2004 թվականից իրականացվող կոխլեար իմպլանտացիայի ծրագրի ներդրման հարցում հիմնադրամի դերն ու աջակցությունը` հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի գլխավորությամբ:
 
 
Նախարարի տեղակալը նշել է, որ լսողության կորուստը կանխարգելելու համար առողջապահության նախարարությունը վերջին տարիներին փոխհատուցում է կոխլեար իմպլանտացիայի վիրահատության և հետվիրահատական մեկ տարվա ծախսերը:
2020-2023թթ. պետական պատվերի շրջանակներում կատարվել է շուրջ 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն:
 
 
«Երեխաների մոտ լսողական սարքերի կիրառումը և կոխլեար իմպլանտացիայի վաղ կատարումը ապահովում են լսողության, խոսքի և հաղորդակցության զարգացումը, կյանքի որակի բարելավումը և կանխում է անհատի մեկուսացումը հասարակությունից»,-ընդգծել է Արմեն Գասպարյանը:
 
 
Նշենք, որ առողջապահության և սոցիալական հիմնական խնդիրներից է լսողության բնածին կորստի հայտնաբերումը, որի ուղղությամբ 2018 թվականից արդեն հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նորածինների լսողության սքրինինգ: