Հետևեք մեզ։

Երևանի գլխավոր հատակագիծը խախտվել է. Հյուսիսային պողոտան պետք է սկիզբ առներ Օպերայից և ավարտվեր կառավարության շենքով. ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մութաֆյան (տեսանյութ)

20:01, 06 մայիս 2023

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը կարծում է, որ Հին Երևան նախագծում և Հյուսիսային պողոտայի կառուցման մեջ Երևանի գլխավոր հատակագծի խախտում է կատարվել։ Նրա խոսքով՝ թամանյանական Երևանում Հյուսիսային պողոտան պետք է սկիզբ առներ Օպերայից և ավարտվեր կառավարության շենքով, բայց այդ ճանապարհին հիմա գտնվում է Հանրապետության հրապարակում դեռ Խորհրդային միության տարիներից կառուցված Պատկերասրահի շենքը, որը, ըստ մեր զրուցակցի, գլխավոր հատակագծի խախտմամբ է եղել։

 

Hayastan.news-ը Հովհաննես Մութաֆյանի հետ զրուցել է մայրաքաղաքի ճարտարապետական խնդիրներից, այդ թվում՝ նոր կառուցվող «Ֆիրդուսի», «Հին Երևան» թաղամասերից, շինարարական բումից և դրա հետ փոխկապակցված խնդիրներից։

 

Մանրամասն՝ տեսանյութում.

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ