Հետևեք մեզ։

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ

22:56, 15 նոյեմբեր 2024
Ավտովթար՝  Գեղարքունիքի մարզում. 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Samand», «ГАЗ 3110» (Вольга) և «Hino» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

 

Վիրավորներից 2-ին Սևանի փրկարարները դուրս են բերել «Samand»-ի միջից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա ու մինչ փրկարարները վիրավորներին դուրս էին բերում՝ բժիշկները ներսում նրանց առաջին բուժօգնություն էին ցուցաբերում։