Հետևեք մեզ։

Մատենադարանի ղեկավարությունը և գիտնականներն այցելել են Զինվորի տուն՝ իրենց հետ տանելով Շուխոնց՝ խնդրակատար ավետարանը

23:52, 15 նոյեմբեր 2024
Մատենադարանի ղեկավարությունը և գիտնականներն այցելել են Զինվորի տուն՝ իրենց հետ տանելով  Շուխոնց՝ խնդրակատար  ավետարանը
Մատենադարանի ղեկավարությունը և գիտնականներն այցելել են Զինվորի տուն՝ իրենց հետ տանելով խնդրակատար մի մատյան՝ Շուխոնց ավետարանը, որ կոչված է իրականացնելու հավատավորների իղձերը:
 
 
«Մեր իղձերի շարքում է Մատենադարանի և հայ երիտասարդության հանդիպումն ու փոխադարձ պատասխանատվությունը: Իսկ պատասխանատվությունը ձևավորվում է միայն ճանաչողության հիմքի վրա: Մատենադարանն աշխարհասփյուռ ձեռագրերի տունն է, և ձեռագրի տունդարձը՝ մեր գերագույն նպատակը:
 
 
Զինվորի տան առաքելությունն է ապաքինել պատերազմի ու աղետի հետևանքները, նպաստել քաղաքացու ֆիզիկական ու հոգեբանական վերականգնմանը: Մատենադարանի առաքելությունն է ապաքինել ձեռագրերի վերքերը, պատմական աղետների ու վայրիվերումների հետևանքները»,- ասված է Մատենադարանի տարածած հայտարարության մեջ: