Հետևեք մեզ։

Կրակnցից մաhացել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած 42-ամյա տղամարդը. shamshyan.com

11:04, 16 նոյեմբեր 2024
Կրակnցից մաhացել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած 42-ամյա տղամարդը. shamshyan.com

Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

 

Ոստիկաններն ու պարկեները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից:

 

Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք:

 

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում, որը Նազարբեկյան 15/6 հասցեն է, հայտնաբերլ են արնանման հետք և կրակված 1 գնդակ:

 

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը վերջերս է ֆրանսիայից ժամանել Հայաստան:

Վերլուծական