Հետևեք մեզ։

Երևանում,  «Գարաժ մոլ»-ի հարևանությամբ բախվել են «Nissan Altima» եւ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները եղել են սթափ

21:06, 16 նոյեմբեր 2024
Երևանում,  «Գարաժ մոլ»-ի հարևանությամբ բախվել են «Nissan Altima» եւ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները եղել են սթափ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Մազմանյան փողոցում՝ «Գարաժ մոլ»-ի հարևանությամբ, բախվել են 51-ամյա Մագթաղինե Մ․-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 29-ամայ Սերգեյ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կանաչ զանգվածի վրա։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ 1 հոգի դեմքի հատվածում վնասվածքներ է ստացել ու դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները փորձում էին նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն նա հրաժարվեց։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։


 

Վերլուծական