Հետևեք մեզ։

Էդմոն Ավետյան-95. ԱՐԱՐ երգչախմբի հերթական հուշ-երեկոն՝ փիլիսոփաներին նվիրված շարքից

22:30, 16 նոյեմբեր 2024
Էդմոն Ավետյան-95. ԱՐԱՐ երգչախմբի հերթական հուշ-երեկոն՝  փիլիսոփաներին նվիրված շարքից

Արդեան կենտրոնում տեղի է ունեցել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լեզվաբան Էդմոն Ավետյանի 95-ամյակին նվիրված հուշ-երեկո, որը կազմակերպվել էր ԱՐԱՐ երգչախմբի ղեկավար Գոռ Մելքումյանի կողմից։

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին Երվանդ Երկանյանը, Տիգրան Մանսուրյանը, Արզաս Ոսկանյանը, Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը, Դավիթ Մոսինյանը: Մտավորականներն իրենց հուշերով կիսվեցին և ներկայացրին Էդմոն Ավետյանին, նրա ժամանակը: 

 

Երեկոն ԱՐԱՐ երգչախմբի՝ հերթական փիլիսոփաներին նվիրված շարքից էր, որից առաջինը տեղի է ունեցել 2021 թվականին՝ նվիրված Ֆրիդրիխ Նիցշեին։

 

Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված երգչախմբի կողմից փիլիսոփային նվիրված երեկոյի կազմակերպումը՝ Գոռ Մելքումյանը նկատել է՝ կապը երգչախմբի հետ կայանում է նրանում, որ երգչախմբին բնութագրում և երգչախմբի փիիսոփայության մեջ առանցքային է այն գաղափարը, որ «Որքան ավելի ես երաժիշտ դառնում, այնքան ավելի ես փիլիսոփա դառնում»։ 

 

Նրա խոսքով՝ մշտապես շաղախված լինելով  փիլիսոփայական մտքերով՝ երգչախումբը նաև երաժշտական մեկնաբանումներն է հասցնում փիլիսոփայության, և փիլիսոփայությունն է հասցնում երաժշտականորեն մեկնաբանելու խնդիրներին։ Սրանով ձևավորվում է մի միջավայր, որտեղ երաժշտության ընկալման նոր որակ և միաժամանակ նոր տեսակի ունկնդիր է և՛ ձևավորվում, և՛ հայտնվում, քանզի կան սակավաթիվ մարդիկ, ովքեր իրենք են փնտրում այնպիսի երաժշտություն, որը կլինի ավելի ինտելեկտուալ, ավելի փիլիսոփայական, ավելի խորքային և նրանք, ովքեր չեն փնտրում, բայց որևէ կերպ աղերսված են երգչախմբային արվեստին և մասնավորապես ԱՐԱՐ երգչախմբի գործունեությանը, իրենք էլ նման միջոցով են ձեռք բերում այն որակները, որոնցով հնարավոր է ունկնդրել երաժշտության փիլիսոփայական կողմը։

 

Վերլուծական