Նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 10։30-ի սահմաններում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում, ինչի հետևանքով քարերը թափվել են։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է
12:50, 17 նոյեմբեր 2024