Հետևեք մեզ։

Ջրվեժում 24-ամյա քաղաքացին պատահաբար կրակել է իր հոնքի ուղղությամբ

16:12, 19 նոյեմբեր 2024
Ջրվեժում 24-ամյա քաղաքացին պատահաբար կրակել է իր հոնքի ուղղությամբ

Նոյեմբերի 17-ին, ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 8 փողոցում հրազենային վնասվածք ստանալու հետևանքով «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ը հաղորդում է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Ծ․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ Հակոբ Ծ․-ն վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի Ամառանոցային 126 հասցեի դիմաց գտնվող իրեն պատկանող հողամասում, օդաճնշիչ ատրճանակի պահեստատուփը դուրս հանելուց հետո, պատահական իր հոնքի ուղղությամբ կրակելու հետևանքով:՛

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։