Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառվելու են դեկտեմբերի 8-ին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Սուրեն Գրիգորյանը նշեց, որ նախկինում Նոր տարվա տոնական մթնոլորտը Երևանում պահպանվում էր մինչև հունվարի 10-ը, սակայն վերջին տարիներին հունվարի 1-2-ին մարդիկ աստիճանաբար անցնում են առօրյա կյանքին։
«Մինչև դեկտեմբերի 1-ը կհասցնենք բոլոր աշխատանքների իրականացումը, դեկտեմբերի 8-ին է լինելու լույսերի վառման արարողությունը»,- ասաց Գրիգորյանը։