Հետևեք մեզ։

Մշակութային կրթության տարին՝ նախագծային աշխատանքների շրջանակում (լուսանկարներ)

18:30, 20 նոյեմբեր 2024
Մշակութային կրթության տարին՝ նախագծային աշխատանքների շրջանակում (լուսանկարներ)
ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 ուստարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացրել են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը:
 
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ներկա է եղել «Հայ յոթ ականավոր թագուհիները» նախագծային աշխատանքի ներկայացմանը: Նախագծի շրջանակում աշակերտներն ուսումնասիրել են յոթ թագուհիների ժամանակաշրջանը, կենսագործունեությունը, պատրաստել գրքույկներ ու համապատասխան հագուստներ, տարաբնույթ ձեռքի աշխատանքներ՝ հաստատելով միջառարկայական կապ «Գրականություն» առարկայի և «Արհեստ և արվեստ» բնագավառի միջև:
 
 
Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է՝ ինչպես են աշակերտները պատրաստվել նախագծային աշխատանքին, ինչ բարդություններ այն ուներ, ինչ տվեց, հե՞շտ է խմբային աշխատանք իրականացնելը, թե՞ ոչ: Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է նաև մասնագիտական կողմնորոշման և նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ փոփոխությունների վերաբերյալ աշակերտների կարծիքով:
 
 
Ի պատասխան՝ աշակերտներն ասել են, որ նախագծային աշխատանքը հնարավորություն է տալիս խորապես ուսումնասիրելու թեման, նոր գիտելիք ձեռք բերելու, ինչպես նաև թիմային մտածելակերպ ձևավորելու: Նրանք նոր չափորոշչի շրջանակում հատկապես կարևորել են դասագրքերում առկա QR կոդերը, որոնք, ըստ աշակերտների, առավել հեշտացնում և հետաքրքիր են դարձնում տվյալ առարկան:
 
 
Օրվա շրջանակում Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել նաև դպրոցում անցկացվող ընթերցանության մրցույթի երկրորդ փուլին, որի ընթացքում աշակերտներն ընթերցել են Սիլվա Կապուտիկյանի արձակից ընտրված որոշ հատվածներ, որին հաջորդելու էր ուսուցիչների կողմից ընտրված կամայական հատվածների ընթերցում:

Վերլուծական