Հետևեք մեզ։

Գործարկվել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը

21:32, 20 նոյեմբեր 2024
Գործարկվել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջին անգամ գործարկել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը՝ www.e-auctions.am-ը:

 

Հարթակը հնարավորություն է տալիս առցանց մասնակցել պետական գույքի աճուրդներին՝ առանց ֆիզիկական ներկայության: Օգտատերերը կարող են իրական ժամանակում առցանց հետևել աճուրդներին, ներկայացնել հայտեր և ստանալ ծանուցումներ թե՛ ընթացքի, թե՛ արդյունքների վերաբերյալ: Հարթակն ապահովում է նաև անվտանգ վճարային համակարգ:

 

Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել պետական գույքի կառավարման թափանցիկությունը և արդյունավետությունը՝ միաժամանակ հնարավորություն տալով քաղաքացիներին և կազմակերպություններին հեշտորեն մասնակցել աճուրդներին:

 

Առաջին էլեկտրոնային աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 25-ին:

Վերլուծական