Հետևեք մեզ։

Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը

22:49, 20 նոյեմբեր 2024
Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող քաղաքակրթությունների օրրան հանդիսացած հայոց միջնադարյան Անի մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Հայ-թուրքական սահմանամերձ քաղաք են այցելում մեծ թվող զբոսաշրջիկներ, ուստի Կարսի մարզպետարանը դեպի Անիի ավերակներ տանող ճանապարհին շինարարական աշխատանքներ է սկսել իրականացնել։

Մասնավորապես նշվում է, որ դեպի Անիի ավերկաներ տանող ճանապարհը բարեկարգվում է սալահատակի տեսքով։

Վերլուծական